Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) առողջապահության ոլորտում գները տարեկան աճել են 8.4%-ով: Այս մասին նշված է հոկտեմբեր ամսվա գնաճի մասին զեկույցում։ Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտում գների աճը արտացոլվել է ընդհանուր գնաճի մեջ 0.69 տոկոսային կետով։ Տեղեկության համաձայն` ամենաշատը աճել են ատամնաբուժական ծառայությունները (ատամի հեռացում)՝ 16.27%-ով։ Բժշկի ծառայությունները (թերապևտի խորհրդատվություն) աճել են 11.76%-ով։ Ինչ վերաբերում է գնի նվազմանը, նվազել են վիրաբուժական ծառայությունները` 0.9%-ով։ The post Առողջապահության ոլորտում գներն աճել են appeared first on AliQ Media .