«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «Մամուլի ազատության գիշատիչների» ցուցակը, որում ընդգրկվել է նաև Բիձինա Իվանիշվիլին։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության զեկույցի համաձայն՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ընդգրկվել է այն անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնք տնտեսական միջոցներով ազդեցություն են գործում լրատվամիջոցների վրա։ Բիձինա Իվանիշվիլիի վերաբերյալ իր բնութագրում կազմակերպությունը գրում է, որ «միլիարդատեր օլիգարխը, նախկին վարչապետը և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը շարունակում է մնալ Վրաստանի կառավարության հետևում կանգնած իրական ուժը»։ «Նրա բիզնես-կայսրությունն ու ազդեցության ցանցը հնարավորություն են տալիս խիստ վերահսկողություն սահմանել երկրի մեդիատարածքի նկատմամբ, մասնավորապես՝ իշխանամետ հեռուստաալիքների միջոցով, ինչպիսիք են «Իմեդին» և «Ռուսթավի 2»-ը։ Նրա ազդեցության ներքո տնտեսական ռեսուրսներն ու պետական ինստիտուտներն օգտագործվում են անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար՝ ֆինանսական ճնշման, ռեպրեսիվ օրենքների, գրաքննության և իրավական հետապնդումների միջոցով։ Անկախ լրագրողները խարանավորվում են, նրանց ահաբեկում են և ստիպում լռել», — ասված է կազմակերպության հրապարակած բնութագրում։ Կազմակերպությունը նաև նշում է մի շարք հանգամանքներ, որոնք բացասաբար են ազդում լրատվամիջոցների աշխատանքի վրա: Անկախ լրագրող Մզիա Ամաղլոբելիի կալանքի ժամկետի երկարաձգումը։ Նրա բողոքը մերժվել է Գերագույն դատարանի կողմից, իսկ վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը չի բավարարվել։ Նոր ռեպրեսիվ օրենքների ընդունումը, որոնք օտարերկրյա ֆինանսավորման որոշակի ձևեր անօրինական են համարում։ Հեռարձակման կարգավորող մարմնի մանիպուլյացիան՝ «Ֆորմուլա» և «TV Պիրվելի» հեռուստաալիքների նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառելու նպատակով, այդ թվում՝ կառավարության հասցեին քննադատական արտահայտություններ օգտագործելու արգելքի միջոցով։ Լրագրողների նկատմամբ իրավական հետապնդումների և պատժիչ միջոցների իրականացումը, այդ թվում՝ խորհրդարանում հավատարմագրման սահմանափակումը։ «Մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում ընդգրկված մինչև 35 անձանց թվում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս տարի ցուցակում ընդգրկվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղեկության համար նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026 թվականի Մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը զբաղեցնում է 180 երկրների շարքում 135-րդ տեղը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Իվանիշվիլիին ներառել է «Մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

ქალაქის ცენტრში სპორტდარბაზის მშენებლობა წელს, სავარაუდოდ, არ დასრულდება
JNEWS / 39 minutes ago

მასწავლებელთა გამოცდები და ვაკანსიები – რა წესები მოქმედებს საქართველოს სკოლებში
JNEWS / 43 minutes ago

სოფელ კორხის საბავშვო ბაღი, შესაძლოა, ნოემბრის ბოლოს გაიხსნას
JNEWS / 53 minutes ago

Экзамены учителей и вакансии – какие правила действуют в школах Грузии
JNEWS / 1 hour ago
Related coverage

ԱՄՆ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾԸ․ Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՍՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՒՄ
Akhaltskha.net / 14 hours ago

ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սամվել Կարապետյանին
Akhaltskha.net / Nov 4

Դեմոկրատները վերցնում են Կոնգրեսն ու Սենատը. Խուզարկությունները Հայաստանում
Akhaltskha.net / Nov 4

ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԸՆՆԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ I Փաշինյանի հանդիպումները Բրյուսելում
Akhaltskha.net / Nov 3