Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կողմերը համաձայնության են եկել ընդլայնել համագործակցությունը ռազմարդյունաբերության, միջուկային էներգիայի, առևտրի և տեխնոլոգիաների ոլորտներում։ Լին նշել է, որ համատեղ արտադրությունը և տեխնոլոգիական համագործակցությունը կընդլայնվեն ու մտադիր են այնպիսի քայլեր ձեռնարկել, որով երկու երկրների ընկերությունները համատեղ մուտք կգործեն երրորդ երկրների շուկաներ։ Էրդողանը որպես օրինակ մատնանշել է «Fırtına» հաուբիցը և «Altay» տանկը, ընդգծելով նմանատիպ նախագծերի քանակը մեծացնելու իրենց ցանկության մասին։ Լին էլ նշել է, որ սեպտեմբերին ռազմական նավերի վերաբերյալ ստորագրված մտադրության փաստաթուղթը երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնել է նույնիսկ ռազմածովային պաշտպանության մեջ։ Աղբյուր՝ GZT.com The post Թուրքիան ու Հրվ. Կորեան կհամագործակցեն ռազմարդյունաբերության մեջ appeared first on Ermeni haber ajansı .