ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ–ի «Փոխգործակցության համար» կրծքանշանով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Նոյեմբերի 3-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Գուրգեն Արսենյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: