Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում հրապարակվել է «Իգդիրում վաճառականները ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը» վերնագրով նյութ, որտեղ առևտրականները թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից։ Ըստ հրապարակման՝ Իգդիրի առևտրականները ցանկանում են, որ բացվի Ալիջան սահմանային անցակետը։ Առևտրականներից մեկը նշել է. «Թող մարդիկ Հայաստանից գան և գնումներ կատարեն, առևտրականներին էլ է աշխատանք պետք»։ Նրանք նշել են, որ տնտեսական դժվարություններ ունեն և ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը։ Իգդիրի բնակիչների խոսքով՝ անցակետի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա, և տնտեսական ակտիվությունը կաճի։ Իգդիրում բանջարեղենի և մրգի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկն էլ ասել է. «Հիմա բոլորը տուժողի կարգավիճակում են։ Մենք ուզում ենք, որ աշխատանք լինի, և առևտրականների դեմքին ժպիտ հայտնվի։ Թող անցակետը բացվի, Հայաստանից մարդիկ գան և գնումներ կատարեն։ Առևտրականներին աշխատելու հնարավորություն է պետք»։ Մեկ այլ վաճառական, ուշադրություն հրավիրելով Իգդիրում տիրող տնտեսական լճացմանը, ասել է. «Սահմանային անցակետի բացումը բոլորին կուրախացնի։ Նախիջևանի անցակետը բաց է, բայց այնտեղից էլ սպասվող աշխուժությունը չկա։ Երբ մարդիկ չեն գալիս, առևտրականներն էլ են տուժում։ Առևտրականների մեծ մասը փակում է խանութը։ Ժողովուրդը տուժում է։ Ոչ մի անցակետ բավարար չափով ակտիվ չէ։ Գոնե Հայաստանի հետ սահմանային անցակետին ուշադրություն դարձնեն, որպեսզի այստեղի առևտրականներն էլ մի փոքր թեթևացած շունչ քաշեն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի հետ սահմանային անցակետը բացվի»։ Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև Իգդիրի տնտեսության զարգացմանը՝ ասելով. «Եթե Հայաստանի հետ սահմանի անցակետը բացվի, դա մեզ համար շատ լավ կլինի։ Աշխատանք կլինի, առևտուրը կաշխուժանա։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն ու առևտրականները նույնպես կուրախանան։ Աղքատ ու կարիքավոր մարդիկ գոնե մի փոքր կհանգստանան»։ Աղբյուր՝ Ermenihaber.am The post Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը
Իգդիրի առևտրականները նշել են, որ սահմանի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ
Ermenihaber / 10 hours ago

Ermenistan-Macaristan parlamentoları arasındaki iş birliği ele alındı
Ermenihaber / 10 hours ago

Masadikov։ Ermenistan’ın KGAÖ’den çıkarılması söz konusu değil
Ermenihaber / 10 hours ago

Rusya’da ünlü Ermeni ressam Saryan’ın anıtının 45. yılı kutlandı
Ermenihaber / 10 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 1 hour ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 2 hours ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 3 hours ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 4 hours ago