ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին և տրանսպորտային կապակցվածության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Մեցոլան ողջունել է Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել, որ կառույցը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն առաջ մղելու նպատակով։Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ կառույցի դիրքորոշումը։Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր. երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, իսկ Մեցոլան ՀՀ վարչապետին է նվիրել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը։Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապահովման հարցեր
Հանդիպումից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Госдеп опроверг сообщение о возможном уходе Рубио с поста госсекретаря США
Sputnik Armenia / 2 hours ago

Թուրքիայում զինված տղամարդը գնդակահարել է 8 մարդու
Sputnik Armenia / 2 hours ago

Երկու խաղողի կորիզ՝ հազարամյակների պատմություն․ Գետահովիտ-2-ի բացառիկ գտածոները
Sputnik Armenia / 2 hours ago

В Турции мужчина расстрелял восемь человек – подробности инцидента
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 05.11.2026
Shant News / 17 minutes ago

ՀԱՊԿ չենք վերադառնալու, ԵՄ հայտ կներկայացնենք–վերնագիր #abcmedia #comics
ABC Media / 25 minutes ago

#ՈւՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ABC Media / 30 minutes ago

ԵՄ հինգ երկրներում շքեղ ավտոմեքենաների վաճառքին առնչվող 100 միլիոն եվրոյի հարկային խարդախություն է բացահայտվել
168 Jham / 41 minutes ago