Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։ Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։ Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։ Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին
Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերում
Hetq / 21 minutes ago

«Ցիանիդային ջրով» շշեր Կառավարության դիմաց (լուսանկարներ)
Hetq / 5 hours ago

Վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին
Hetq / 6 hours ago

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց 3 ամսով, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի պայմանները մեղմացվեցին
Hetq / 8 hours ago
Related coverage

Հավատք և գործ
168 Jham / 1 hour ago

Հայագիտության միջազգային մրցույթում հաղթել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչը
Sputnik Armenia / 3 hours ago

Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Վատիկանի ներկայացուցիչը
Aravot / 3 hours ago

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ
168 Jham / 3 hours ago