Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքողներն այսօր ցիանիդային ջրով շշեր են տարել ու թողել Կառավարության շենքի դիմաց։ Շշերի ջուրը խորհրդանշում է այն վտանգը, որ կարող է ստեղծել հանքի շահագործումը Ջերմուկի հանքային աղբյուրների, Արփա գետի և Սևանա լճի համար։ Ոսկի՞, թե՞ ջուր հարցով էին մասնակիցները սկսել ակցիան։ Այն մեկնարկել է Կարապի լճի մոտ, որտեղ կազմակերպիչները բերել էին Ամուլսարի պատկերը։ Սարի նկարին կարմիր ժապավեն էին ամրացրել ու առաջարկել կտրել այն՝ բեմադրելով հանքի բացումը։ Մասնակիցներին հերթով հրավիրում էին բարձրախոսի մոտ՝ ասելու, թե հանքի շահագործման որ հետևանքից են ամենաշատը մտահոգվում։ Յուրաքանչյուր ռիսկի մասին խոսելուց հետո շիշն առաջարկում էին լցնել ցիանիդային ջրով՝ այն Կառավարություն տանելու նպատակով։ Ջրի մասին խոսելիս բնապահպան Լևոն Գալստյանը առանձնացրել է երկու տարբեր վտանգներ։ Առաջինը տեսանելին է՝ ինչպես օրինակ ցիանիդային լուծույթի հայտնվելը Արփա գետում։ Մյուսը, նրա խոսքով, կարող է աննկատ մնալ տարիներ շարունակ․ սարից հոսող ջուրն արտաքուստ պարզ է, իսկ թե ինչ նյութեր է այն իր հետ տանում, հնարավոր է պարզել լաբորատոր քննությամբ։ Ամուլսարի դեպքում նրա մտահոգությունը թթվային դրենաժն է։ Սարից ջուրը հոսում է թե՛ մակերևույթով, թե՛ ստորգետնյա ուղիներով։ Եթե այդ ջրերն աղտոտվեն, ըստ նրա, դրանց հոսքին հետևելու և աղտոտումը վնասազերծելու անհրաժեշտություն կարող է լինել նաև տասնամյակներ անց, երբ ընկերությունն արդեն ավարտած լինի հանքի շահագործումը։ Ակցիայի մասնակիցները Ամուլսար՝ միայն սար վանկարկումներով հասան Կառավարության շենքի դիմաց՝ վերջինիս թողնելու ցիանիդային ջրով շշերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ցիանիդային ջրով» շշեր Կառավարության դիմաց (լուսանկարներ)
Շշերի ջուրը խորհրդանշում է այն վտանգը, որ կարող է ստեղծել հանքի շահագործումը Ջերմուկի հանքային աղբյուրների, Արփա գետի և Սևանա լճի համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերում
Hetq / 53 minutes ago

Վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին
Hetq / 6 hours ago

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց 3 ամսով, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի պայմանները մեղմացվեցին
Hetq / 8 hours ago

Կապահովվի «Ալպիական» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը
Hetq / 9 hours ago
Related coverage

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 6 minutes ago

ՈւՂԻՂ․ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

ՈւՂԻՂ․ Բազմազավակ ընտանիքներին տներ կտրամադրվեն․ինչ է քննարկում Կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
Armenpress / 52 minutes ago