Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության ընդլայնման գագաթնաժողովին, որը կազմակերպում է «Եվրոնյուզը»։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության աշխատակազմը։ Աշխատակազմի տեղեկություններով՝ գագաթնաժողովին, որը կմիավորի քաղաքական առաջնորդների, փորձագետների և բիզնեսի ներկայացուցիչների, կքննարկեն, թե ինչ կարող է նշանակել Եվրոպական միության ընդլայնման հաջորդ փուլը թե՛ հենց ԵՄ-ի, թե՛ անդամակցության հավակնություն ունեցող երկրների համար։ «Քննարկումները կվերաբերեն թեկնածու երկրներում արձանագրված առաջընթացին, իրականացված բարեփոխումներին, պարտավորություններին և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ինչպես նաև ընդլայնման տնտեսական հնարավորություններին և դրա հնարավոր հետևանքներին։ Գագաթնաժողովում կքննարկվի նաև, թե ինչպես կարող է ընդլայնումն ազդել Եվրոպայի անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական մրցունակության և ռազմավարական ինքնավարության վրա։ Գագաթնաժողովի բանախոսների թվում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը և Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը», — ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վրաստանի վարչապետը կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS
Related coverage

Փաշինյանը Բրյուսելում է․ Ի՞նչ է սպասվում առաջիկա գագաթնաժողովում
Akhaltskha.net / 3 hours ago

2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան
Akhaltskha.net / 7 hours ago
New hacking attack in EU: refrigerators heat up in stores across Belgium, Netherlands, Luxembourg, Sweden, and Estonia
Akhaltskha.net / 16 hours ago

Ախալցխայում ամփոփվել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավը
Akhaltskha.net / 22 hours ago



