Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է։ Ֆուտբոլիստը չի կարողացել հաղթահարել «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքների հետևանքով առաջացած բարդությունները։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Տեներիֆե»–«Անդորրա» հանդիպման ընթացքում։ Խաղի ավելացված ժամանակում՝ գնդակի համար պայքարի ժամանակ, «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս է եկել դարպասից և ուժգին բախվել դե Միգելին՝ ծնկով հարվածելով նրա գլխի և կրծքավանդակի հատվածին։ Հարվածից հետո ֆուտբոլիստն ընկել է խաղադաշտին և կորցրել գիտակցությունը։ Բժշկական անձնակազմը տեղում շտապ օգնություն է ցուցաբերել նրան, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Տեղեկությունների համաձայն՝ ճանապարհին նրա մոտ սրտի կանգ է գրանցվել, սակայն բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը։ Դե Միգելը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա վիճակը հետագայում վատացել է։ Նոյեմբերի 3-ի առավոտյան ակումբը հայտնել է ֆուտբոլիստի մահվան մասին։ Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Անդորրայի» դարպասապահին, իսկ խաղը դադարեցվել է։ Նշենք, որ հանդիպման պահին հաշիվը 2։2 էր։ «Տեներիֆեն» առաջին խաղակեսում երկու գոլի առավելություն էր ստացել, սակայն «Անդորրան» կարողացել էր հավասարեցնել հաշիվը։ Միջադեպի պատճառով հանդիպումը չի շարունակվել և դադարեցվել է 2։2 հաշվով՝ մինչև մրցաշարի պատասխանատու մարմինների հետագա որոշումը։ Նշենք, որ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյին կարող է սպառնալ լրացուցիչ որակազրկում։ Իսպանիայի ֆուտբոլի կարգապահական կանոններով՝ եթե նրա գործողությունները որակվեն որպես լուրջ խախտում, որը հանգեցրել է ծանր վնասվածքային հետևանքների, կարող է սահմանվել 4-12 խաղով որակազրկում։ Իսկ եթե իրավապահների քննությամբ պարզվի, որ բախման ընթացքում եղել է քրեական անփութություն կամ դիտավորություն, դարպասապահը կարող է կանգնել նաև քրեական պատասխանատվության առաջ։ Վերջնական որոշումները կախված կլինեն միջադեպի հանգամանքների քննությունից։ Նանիկ Աղասյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆուտբոլային բախումն ավարտվել է ողբերգությամբ․ ի՞նչ պատիժ է սպառնում Խեսուս դե Միգելի մաhվան մեջ հայտնված դարպասապահին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուսաստանի ինքնիշխանության հիմնարար պայմանը ժողովուրդների միասնությունն է. Պուտին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

ՈւՂԻՂ․ Արթուր Պողոսյան, Արթուր Նահապետյան, Լիլիթ Մակունց․ ովքեր են այսօր գալու ԱԺ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ զիջումների են գնացել միջուկային ծրագրի և ֆինանսական հարցերի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ինչ վիճակում են Ուշիի ոլորանների ողբերգական վթարի վիրավորները
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

Հայրիկի հետքերով․ Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքական
168 Jham / 1 hour ago

Միշտ երազել եմ խաղալ այդ առաջնությունում․ Հարի Քեյն
168 Jham / 2 hours ago

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Aravot / 3 hours ago

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Shant News / 4 hours ago