Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժողովուրդների միասնությունը Ռուսաստանի ինքնիշխանության հիմնարար պայմանն է։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերն այսօր փորձում են պառակտել ռուսական հասարակությունը, ինչպես դա եղել է նախկինում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքական հակառակորդները նախկինում փորձել են նվազեցնել երկրի ռազմավարական ներուժը և մասնատել այն։ Նա նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների պայմաններում մարդիկ չեն մտածում տարբերությունների մասին, այլ համախմբվում են և լուծում ընդհանուր խնդիրները։