Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը: Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը դարձել է փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 542 միավոր: Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը: Աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։