Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակն է բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ «Ես ասում եմ, որ հիմա ժամանակն է համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում», – ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի IV միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Մինսկում նոյեմբերի 3-4-ը։ Մասնակցում են 50 երկրներից ավելի քան 600 մասնակիցներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարները։