2027 թ.-ի բյուջեի քննարկումները խորհրդարանում շարունակվում են։ Այսօր ներկայացվեցին պետական կառավարման, դատական, իրավապահ և վերահսկողական կառույցների, առողջապահության առաջիկա տարվա ծախսերն ու ծրագրերը։ Սակայն միլիարդավոր հատկացումների քննարկմանը զուգահեռ հնչեցվել են նաև վարչապետի և նախագահի աշխատակազմի ծախսերին, Կոնդի առանձնատանը և կալանավայրերի պայմաններին վերաբերող հարցեր, որոնք երբեմն վերածվել են քաղաքական բանավեճի։ Մանրամասները՝ ռեպորտաժում: