«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։ Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։ Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։ Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։ Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»։ The post Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի ողջամիտ անհրաժեշտություն․ ԲՀԿ appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի ողջամիտ անհրաժեշտություն․ ԲՀԿ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 23 minutes ago

Փաշինյանը կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան
Alpha News / 41 minutes ago

Պուտինը հաստատել է ԱՊՀ երկրների՝ պարտապանների մասին տեղեկատվության փոխանակման համագործակցության համաձայնագիրը
Alpha News / 47 minutes ago

Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Alpha News / 1 hour ago
Related coverage

ԱԱԾ՝ Բրյուսելից հետո. Հակոբ Բադալյան
Azg / 17 minutes ago

«Ուժեղ Հայաստան»-ի շուրջ կատարվողը ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
Azg / 18 minutes ago

ԿԸՀ-ն «Ազատ քվե»-ին հավատարմագրել է նոյեմբերի 29-ի, «Անկախ դիտորդ»-ին դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար
Aravot / 20 minutes ago

Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, նա մոլորվել է մառախուղի պատճառով. ՔԿ ղեկավար
Azg / 20 minutes ago