Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 2-ին ստորագրել է թիվ 344-ФЗ դաշնային օրենքը, որով վավերացվում է ԱՊՀ երկրների համաձայնագիրը։ 2025 թվականի մայիսին ստորագրված փաստաթուղթը սահմանում է պարտապանների բանկային հաշիվների, ակտիվների, գույքի և աշխատանքի վայրի մասին տվյալների փոխանցման կարգը։ Համաձայնագրին միացել է ութ երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Ղազախստանը, Բելառուսը և Ուզբեկստանը հավանություն են տվել դրան՝ որոշակի վերապահումներով, որոնք սահմանափակում են բանկային գաղտնիքի և արտադատական ակտերի վերաբերյալ տեղեկատվության ծավալը։ Փաստաթղթի հիմնական նպատակն է հեշտացնել պարտատերերի կողմից այն պարտապանների ակտիվների և եկամուտների որոնումը, որոնք իրենց գույքը տեղափոխել են ԱՊՀ տարածքից դուրս, ինչպես նաև կանխել նույն գործով տարբեր երկրներում պարտքի կրկնակի գանձումը։ Օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 13-ին։ The post Պուտինը հաստատել է ԱՊՀ երկրների՝ պարտապանների մասին տեղեկատվության փոխանակման համագործակցության համաձայնագիրը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը հաստատել է ԱՊՀ երկրների՝ պարտապանների մասին տեղեկատվության փոխանակման համագործակցության համաձայնագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Վեհափառ Հայրապետի երախտագիտության ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին. Եզրաս Սրբազանը հանդիպել է ՌԴ նախագահին
Alpha News / 12 minutes ago

Խուզարկում են Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարանները. ՈՒՂԻՂ
Alpha News / 14 minutes ago

Գործի հակասությունները գալիս են դրա կարված լինելուց․ ճշմարտություն չկա. Դավիթ Ղազինյան
Alpha News / 18 minutes ago

Սամվել Կարապետյանը ու ևս 35 անձ ձերբակալվել են. Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
Alpha News / 23 minutes ago
Related coverage

ԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT
168 Jham / 8 minutes ago

Սամվել Կարապետյանին ձերբակալել են
ABC Media / 8 minutes ago

ԵԶՐԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՈՒՂԵՐՁԸ
168 Jham / 11 minutes ago

Samvel Karapetyan detained in ENA case involving 64.5 billion drams in damages
Public Radio of Armenia / 14 minutes ago