Եվրամիությունը շարունակում է վերածվել ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի, որը պատրաստ չէ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը՝ ելույթ ունենալով «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ Եվրասիայի տարածքում. առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմատիկ նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վենեդիկտովի կարծիքով՝ Եվրոպան դժվար թե վերականգնի ուժի կենտրոնի իր կարգավիճակը, մինչդեռ Եվրասիան մեծացնում է իր ազդեցությունը և դառնում ավելի հեռանկարային բևեռ։ Նրա խոսքով՝ Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր։ «Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել էքսպանսիայի մասին, մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կլանեց Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ հակառակ դա չանելու իր խոստումներին։ Բրյուսելում Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդները դիտարկում են որպես ապագա եվրոպական զինված ուժերի «պատժիչ գումարտակ»»,- ասել է նա։ The post Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Վեհափառ Հայրապետի երախտագիտության ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին. Եզրաս Սրբազանը հանդիպել է ՌԴ նախագահին
Alpha News / 12 minutes ago

Խուզարկում են Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարանները. ՈՒՂԻՂ
Alpha News / 14 minutes ago

Գործի հակասությունները գալիս են դրա կարված լինելուց․ ճշմարտություն չկա. Դավիթ Ղազինյան
Alpha News / 18 minutes ago

Սամվել Կարապետյանը ու ևս 35 անձ ձերբակալվել են. Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
Alpha News / 23 minutes ago
Related coverage

Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել
24TV / 24News / 11 minutes ago

В Ереване отмечают важность активизации армяно-венгерских отношений и углубления парламентского сотрудничества
ArmInfo / 13 minutes ago

Ճնշումներն արդեն սկսվել են. փաշինյանական վախեր կամ ընդդիմությանը համոզելու բիրտ միջոցներ
5TV Armenia / 13 minutes ago

Փաշինյանը 2-րդ անգամ է բախտը փորձում, ժողովուրդը պետք է միասնական բռունցք կազմի. Նարեկ Կարապետյան
168 Jham / 14 minutes ago