Լույս նոյեմբերի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Հարձակումից հետո ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի փոխանցմամբ՝ ականատեսների լուսանկարներում և տեսանյութերում երևում է առնվազն յոթ օջախ՝ հինգ խոշոր և երկու փոքր, գրում է Meduza-ն։ Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքը, երկու աշխատակից բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրա փոխանցմամբ՝ խոցված անօդաչու սարքերի բեկորներից վնասվել են մի քանի բազմաբնակարան և առանձնատների պատուհաններ, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Ռուս զինվորականները հետ են մղել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը։ «Ընդհանուր առմամբ՝ 124 անօդաչու սարք»,- հայտարարել է Միխայիլ Եվրաևը։ «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը հզորությամբ Ռուսաստանում հինգերորդն է։ Այն կարող է տարեկան վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ոչնչացրել են 856 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Factor.am / 13 minutes ago

Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Factor.am / 24 minutes ago

Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
Factor.am / 36 minutes ago

Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 47 minutes ago
Related coverage

«Գենդեր փարթի» կամ ամուսնության առաջարկ՝ Երևանի հեռուստաաշտարակի վրա #abcmedia #երկու_բառով
ABC Media / 8 minutes ago

Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ
Aravot / 9 minutes ago

Զինված, դիմակավորված ԱԱԾ-ականները հսկում են Սամվել Կարապետյանի տան բոլոր մուտքերը
168 Jham / 9 minutes ago

Գոհար Մելոյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 12 minutes ago