Ադրբեջանի մի շարք բնակավայրերում մզկիթներն օգտագործվում են որպես անասնագոմեր, պահեստներ կամ աղբանոցներ։ Այս մասին ահազանգում են ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները։ Այսպես՝ Խուդաթ քաղաքի Ջումա մզկիթը, ըստ ներկայացվող տեղեկությունների, վերածվել է աղբանոցի և թմրամոլների ապաստարանի, որտեղ հայտնաբերվել են գարեջրի շշեր ու ներարկիչներ։ Ավերակների է վերածվել նաև Աղստաֆայի շրջանի՝ 19-րդ դարի սկզբին կառուցված մզկիթը։ Անմխիթար վիճակում է գտնվում Գախի շրջանի Չինարլը գյուղի 17-րդ դարի մզկիթը, իսկ Նովխան գյուղի Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթն օգտագործվում է որպես աղբավայր, որտեղ նետվում են անգամ սատկած կենդանիների լեշերը։ Այս և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են, որ Ադրբեջանի տարածքում վտանգված են պատմամշակութային բոլոր հուշարձանները՝ անկախ նրանից՝ դրանք քրիստոնեակա՞ն են, թե՞ մուսուլմանական: «Գեղարդ» վերլուծական —00—ՍՊ The post Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում
24TV / 24News / 1 hour ago

«ԱՄՆ-ը հեշտությամբ հաղթում է Իրանին, իսկ նավթի գները կշարունակեն նվազել». Թրամփ
24TV / 24News / 1 hour ago

Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան
24TV / 24News / 1 hour ago

Ռուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվում
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

Մեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոնները
168 Jham / 26 minutes ago

Պետք չէ թերագնահատել Եվրոպայի հնարավորությունները. Գերմանիայի կանցլեր
168 Jham / 34 minutes ago

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում
168 Jham / 40 minutes ago

Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
168 Jham / 46 minutes ago