Ռուսական ալյումինե սպասք արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչները գործարար առաքելությամբ ժամանել են Հայաստան՝ տեղական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (ՌԱԿ)։ Նոյեմբերի 2-4-ը հայաստանյան հնարավոր գործընկերների հետ հանդիպումներ կանցկացնեն Կուկմորի մետաղական սպասքի գործարանի, «Դեմիդովսկի» և «Նևա Մետալ Պոսուդա» գործարանների, ինչպես նաև Ալյումինի ասոցիացիայի ներկայացուցիչները։ Վերջինս միավորում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ալյումին արտադրողներին ու սպառողներին։ Երևանում գործարար առաքելության բացմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ «Հայաստանի շուկան լրացուցիչ հնարավորություններ է բացում ռուսական ձեռնարկությունների համար, իսկ մենք արտահանողներին աջակցում ենք բանակցությունների բոլոր փուլերում՝ ներառյալ գործընկերների ընտրությունն ու գործարքների ուղեկցումը»,- հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։ —00—ՍՊ The post Ռուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվում appeared first on 24News .