«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав! Ադրբեջանն ու Թուրքիան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ անթաքույց պաշտպանում էին Փաշինյանին բնավ ոչ գեղեցիկ աչքերի համար։ Փաշինյանից ակնկալիքներ ունեին, իսկ հիմա «ստանալիք» ունեն։ Պատահական չէր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վրայի կնիքի թանաքը չչորացած Հայաստան ժամանեց Հիքմեթ Հաջիևը։ Ոչ էլ պատահական էր, որ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ Տավուշ՝ հեծանիվ քշելու։ Որքան էլ Փաշինյանը խոսի, թե Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որքան էլ երդվի, թե Հայաստանի «ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չեն քննարկում», Սահմանադրության փոփոխությունը «խաղաղության» համաձայնագրի հետ կապակցելը արդեն նշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունն արտաքին պերիմետրերում ծնված պահանջ է կամ, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ նախապայման։ Կարդացեք նախաստորագրված «խաղաղության» համաձայնագրի հոդվածները և ինքներդ կհամոզվեք։ Բայց, Փաշինյանը տալիք ունի, պարտադրանքի տակ է։ Ադրբեջանը շտապեցնում է։ Արդեն պարզ տեքստով անձամբ Նիկոլ խաղաղարարին են սպառնում։ Փաշինյանը նախ փորձեց ընդդիմությանը համոզել սահմանադրական հանրաքվե անցկացնել։ Ինքը կարծում էր, որ հանրաքվեի ժամանակ 50%+ 1 ձայն կկարողանա նկարել հաշվի առնելով, որ քաղաքական ընդդիմադիրներից շատերը բանտերում են, մնացածին էլ կփակի կամ գործունեությունը կկասեցնի։ Չկարողացավ։ Փորձեց շանտաժի գնալ, թե եթե չհամաձայնվեք, նոր ընտրություններ կնշանակեմ։ Է թող նշանակի․․․․ Թող հրաժարական տա, օրենքի ուժով նոր ընտրություններ կլինեն։ Բայց չէ, վախենում է։ Գիտի, որ բավարար աջակցություն չունի, ինչքան էլ վախեցնի, վարչական լծակ օգտագործի, մարդկանց բանտերը լցնի, նույնիսկ այսօրվա ԿԸՀ պարագայում սահմանադրական մեծամասնություն չի հավաքի։ Ինքը դա հասկանում է։ Հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններում ինքը պյուռոսյան հաղթանակ է տարել, որ մյուս հաղթանակների ճամփոքը փակ են։ Մնաց ուժային սպառնալիքը։ Արդեն մեկ շաբաթ է, ինքն այդ միտքը հասունացնում է։ Այսօր բառացիորեն հայտարարեց, թե ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ և որ կառավարող մեծամասնությունը առաջնորդելու է այդ ճնշումը։ Եվ ինչպե՞ս է դա պատկերացնում։ Իր աջակիցներին հավաքելու է ու ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ առաջնորդությամբ գրոհելու է Ազգային ժողովը․․․․ Չեմ բացառում։ Դրա մասին ես բազմաթիվ անգամներ եմ ասել։ Կասի․ «հեղափոխություն չարեցիք, ես արեցի»։ Ուղղակի չի հիշի, թե ի՜նչ դաժանությամբ է ինքը ճնշել ժողովրդի խաղաղ ցույցերը ու կմոռանա, որ ուժայինների ներգրավումն ուղղակի պետական հեղաշրջում է։ Բայց դե Փաշինյանն օրիգինալ չէ։ 1993 թվականին Ելցինն էլ գրոհեց խորհրդարանը։ Բայց ինքը մոռանում է, որ չունի այն աջակցությունը, որն 93-ին ուներ Ելցինը….»։ —00—ՍՊ The post Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան appeared first on 24News .