Թուրքիան նպատակ ունի միջնաժամկետ հեռանկարում դեպի Չինաստան արտահանումը ներկայիս մակարդակից հասցնել 10 մլրդ դոլարի։ Թուրքական Էգեյան արտահանողների միության նախագահ Մուհամմեթ Օզթյուրքը հայտնել է, որ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստան Թուրքիայի արտահանումն աճել է 41%-ով՝ 2.1 մլրդ դոլարից հասնելով 3 մլրդ դոլարի։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 5-10-ը Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին Թուրքիան կմասնակցի ազգային տաղավարով։ Ցուցահանդեսին կներկայացվի 15 թուրքական ընկերություն, որոնք գործում են սննդի, կոսմետիկայի, տեքստիլի և ծառայությունների ոլորտներում։ Օզթյուրքը նշել է, որ Չինաստանի շուկայում աճում է առողջ սննդամթերքի պահանջարկը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թուրքական արտադրանքի արտահանման համար։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է վերականգնել Չինաստան դափնու տերևների արտահանման նախկին ծավալները, որոնք նախորդ տարիներին գերազանցել են 15 մլն դոլարը։ Ermenihaber —00—ՍՊ The post Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի appeared first on 24News .