Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին կառավարությանը լիազորություններ է տվել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երկխոսության միջոցով կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է IRNA գործակալությունը։ «Մենք ձգտում ենք այս հարցը կարգավորել երկխոսության միջոցով, և գերագույն առաջնորդը դրա համար կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել», – ասել է նա։ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը պետք է հաղթահարի առկա մարտահրավերներն ու ճգնաժամերը՝ միասնության և համագործակցության միջոցով։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը նույնպես կընտրի հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու ուղին։ Միաժամանակ նա նշել էր, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նաև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո հնարավոր է նոր հարվածներ հասցվեն Իրանին։ —00—ՍՊ The post Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով appeared first on 24News .