ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում, իր կարծիքով, առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի դեսպանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ
A1plus / 21 minutes ago

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբեն Ռուբինյան
A1plus / 1 hour ago

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։
A1plus / 1 hour ago
Related coverage

Փաշինյանի մոտ ճգնաժամ է. ԱԺ ընտրությունները կեղծելուց հետո՝ ասում է, հանրաքվեի գնանք, չէ, լո՞ւրջ
Pastinfo / 11 minutes ago

Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական շրջադարձ․ Զատուլին
Alpha News / 13 minutes ago

Իրանի շուրջ հնարավոր նոր իրավիճակը հասունանում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ. Այդ ֆոնին էլ կայանում է Պուտին–Ռեզայի հեռախոսազրույցը․ Բադալյան
168 Jham / 16 minutes ago

Azerbaycan’ın barış konusundaki tutumu samimi değil
Ermenihaber / 21 minutes ago