Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղան։ Միջոցառմանը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որի մուտքը Հայաստան 2022 թվականից արգելված է։ Նրա խոսքով՝ հենց այդ արգելքի փաստն է ցայտուն կերպով արտացոլում Հայաստանի ներկայիս իշխանությունների էությունը։ Զատուլինի հայտարարությամբ՝ այսօր թե՛ ռուսական փորձագիտական շրջանակներում, թե՛ պաշտոնական մակարդակում լիակատար հստակություն կա այն հարցում, որ Երևանը գիտակցված կերպով շարժվում է դեպի Մոսկվայի հակառակորդների ճամբար։ Այդ քաղաքական կուրսի ողջ պատասխանատվությունը, նրա համոզմամբ, ամբողջությամբ կրում է Նիկոլ Փաշինյանը, որն իր քաղաքական ողջ գործունեությունը կառուցել է Ռուսաստանի հետ կապերի խզման և Հայաստանի պատմական անցյալի ուրացման վրա։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները փորձում են շարունակել օգտվել Ռուսաստանի և ԵԱՏՄ դաշնակիցների հետ ունեցած արտոնյալ տնտեսական հարաբերություններից՝ այդ հարաբերությունների ընձեռած հնարավորությունների հաշվին ֆինանսավորելով իրենց աշխարհաքաղաքական շրջադարձը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս գործընթացը պաշտոնական հանդիպումներով քողարկելու փորձերն այլևս արդյունք չեն տալիս, և ռազմական գործողությունների պայմաններում հարաբերությունների «ոչ դաշնակցային» բնույթի մասին հայտարարություններն այլևս անընդունելի են։ Միևնույն ժամանակ, Զատուլինը կարևորել է Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի միջև հստակ տարանջատում դնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Փաշինյանի քայլերը հանգեցնեն երկու ժողովուրդների միջև դարավոր կապերի խզմանը։ Այդ նպատակով Մոսկվան շարունակելու է զարգացնել երկխոսությունը հայ հասարակության և Սփյուռքի հետ The post Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական շրջադարձ․ Զատուլին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական շրջադարձ․ Զատուլին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռուսաստանը պարտավոր չէ վճարել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ մերձենալու ձգտման համար․ Բոգդան Բեզպալկո
Alpha News / 17 minutes ago

Россия не должна оплачивать стремление Армении к сближению с ЕС — Богдан Безпалько
Alpha News / 32 minutes ago

Քաղաքականապես անգետ երիտասարդությանը հեշտ է մանիպուլացնել․ Անժելա Աչիկգյոզյան
Alpha News / 38 minutes ago

Զիջում չի լինի՝ Փաշինյանի սպառնալիքն արդյունք չի տա. Մեղադրանք Մոսկվայի հասցեին
Alpha News / 1 hour ago
Related coverage

2027-ից սպասումները դրական են. ֆինանսների նախարարը՝ բյուջեի նախագծի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago

Ապրիլին ընտրության կգնա Փաշինյանը, փակուղում է, ամայացնելու է ընդդիմադիր դաշտը
24TV / 24News / 18 minutes ago

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին
168 Jham / 29 minutes ago

Նոր սահմանադրություն. ընդդիմության նկատմամբ հանրային ճնշո՞ւմ, թե՞ հանրաքվե
Shant News / 32 minutes ago