Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News -ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքները, ինչպես նաև Մոսկվայի դիրքորոշումը Երևանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մի շարք տնտեսական առավելություններ է ենթադրում, այդ թվում՝ էներգակիրների արտոնյալ գներ, ինչպես նաև Ռուսաստանի և միության մյուս անդամ պետությունների աշխատաշուկաներին ու ապրանքային շուկաներին հասանելիություն։ «Ռուսաստանը Հայաստանի ղեկավարությանը նախազգուշացնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին այն պարզ պատճառով, որ այս ինտեգրացիոն միությանն անդամակցությունը որոշակի արտոնություններ և առավելություններ է ենթադրում։ Խոսքը էներգակիրների գների, Ռուսաստանի Դաշնության և միության մյուս անդամների աշխատաշուկաներ ու ապրանքային շուկաներ մուտք գործելու արտոնությունների մասին է։ Եթե պետությունը Ռուսաստանի և միության նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն, ապա, բնականաբար, նման արտոնությունների ու առավելությունների վրա հույս դնելը բավական բարդ է»,- նշել է Բեզպալկոն։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական ուղղությունը, սակայն այդ ընտրությունը չպետք է ենթադրի, որ մյուս անդամ պետությունների հաշվին կպահպանվեն տնտեսական արտոնություններն ու առավելությունները։ «Եթե պետությունը, նրա ղեկավարությունն ու ժողովուրդը ցանկանում են այս կամ այն քաղաքականությունն իրականացնել և երկիրն ուղղորդել դեպի որոշակի նպատակներ, ապա դա, անկասկած, նրանց իրավունքն է։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս անդամները պետք է իրենց պետական բյուջեների, արտոնությունների ու առավելությունների հաշվին ֆինանսավորեն այդ ուղին։ Պետք է պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Եթե Հայաստանի իշխանություններն այդքան վստահ են իրենց ընտրության, սեփական ուժերի և պետության ներուժի վրա, ապա, ի վերջո, ինչի՞ց պետք է վախենան»,- հայտարարել է փորձագետը։ Բեզպալկոն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանում և Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի ապակայունացմամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության պայմաններում տարածաշրջանում լրացուցիչ լարվածության առաջացումը Մոսկսվայից կպահանջեր նոր քաղաքական, տնտեսական և այլ ռեսուրսների ներգրավում։ «Մենք՝ որպես պետություն, շահագրգռված չենք Կովկասում իրավիճակի ապակայունացմամբ։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է մեր քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշվին ֆինանսավորենք Փաշինյանի և հայաստանյան վերնախավի մյուս ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց աջակցող Հայաստանի քաղաքացիների ցանկացած ձգտում։ Այդ դեպքում թող նրանք ամբողջությամբ ստանձնեն իրենց կատարած ընտրության պատասխանատվությունը, այդ թվում՝ նյութական, ֆինանսական և այլ առումներով։ Ցանկանո՞ւմ են շարժվել դեպի ԵՄ՝ խնդրեմ։ Դա չի համապատասխանում ո՛չ ԵԱՏՄ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի նպատակներին։ Թող իրենք ինքնուրույն վճարեն այդ ընտրության համար»,-եզրափակել է քաղաքագետը։ The post Ռուսաստանը պարտավոր չէ վճարել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ մերձենալու ձգտման համար․ Բոգդան Բեզպալկո appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը պարտավոր չէ վճարել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ մերձենալու ձգտման համար․ Բոգդան Բեզպալկո
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքները, ինչպես նաև Մոսկվայի դիրքորոշումը Երևանի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանի բառամթերքում հանցակազմ չկա՞. Գալյանը սպառնո՞ւմ է ընդդիմությանը
Alpha News / 59 minutes ago

Պատերազմը վերսկսվո՞ւմ է. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին. Ռուս-ուկրաինական բանակցություններ՝ԱՄԷ-ում
Alpha News / 3 hours ago

Ապշերոնյան «Ոսկե մանուկներ» ստուդիայի սաները մրցանակներ են նվաճել «Բեմ առանց սահմանների» համառուսաստանյան փառատոնում
Alpha News / 5 hours ago

Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանը բացահայտել են իրենց երկու ամսական որդու անունը
Alpha News / 6 hours ago
Related coverage

Թուրքական գամբի՞տ, թե՞ ադրբեջանական ցուգցվանգ․ ի՞նչ է կատարվում «թյուրք եղբայրների» միջև
Sputnik Armenia / 6 hours ago

Как защитить людей в армянском приграничье уже сегодня? Мнение специалиста
Sputnik Armenia / 7 hours ago

Ավինյանի հայտարարությունը խոսում է տապալման մասի՞ն. ինչպե՞ս է լուծվելու շինաղբի խնդիրը
Sputnik Armenia / 8 hours ago

Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 hours ago