Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի։ Տեսնելով պարեկներին՝ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։Պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։Հայտնաբերվածն առգրավվել է։ 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Սպիտակի համայնքապետն օգտագործում է վարչական ռեսուրսը․ «Անկախ դիտորդ»
A1plus / 45 minutes ago

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբեն Ռուբինյան
A1plus / 2 hours ago

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
A1plus / 2 hours ago

«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։
A1plus / 2 hours ago
Related coverage

Ուզում եմ անշարժ նայել ծովին #abcmedia #մասնագետ
ABC Media / 18 minutes ago

Թուրքիան Ասիայի ամենահարուստ երկրների ցանկում 16-րդն է. ԱՄՀ
168 Jham / 18 minutes ago

Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի
ABC Media / 18 minutes ago

Патрули обнаружили автомат с глушителем у 27-етнего ереванца на скутере
Sputnik Armenia / 19 minutes ago