Կենտրոնական բանկից հայտնում են՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Գրիգոր Խանջյանը հայ անվանի գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ-դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ (1967 թ.) և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից առանձնանում են հայ ժողովրդի պատմության հերոսական էջերն արտացոլող «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնունդ» որմնանկարները (1992–2000 թթ.)։ Դիմերեսին պատկերված է Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ): Դարձերեսին՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը, Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ (1978 թ., Մուրադյան գելըրի, ԱՄՆ): Էսքիզների հեղինակներ` Լուսինե Լալայան (դիմերես), ԷՄՔԵՅ ՍՊԸ (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Կենտրոնական բանկից հայտնում են՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:Գրիգոր Խանջյանը հայ անվանի գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ-դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ (1967 թ.) և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից առանձնանում են հայ ժողովրդի պատ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Նոյեմբերի 2-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

ԹՐԻՓՓ-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Քաղաքապետարանի աշխատակիցներին՝ կաշառքի գործերով մեղադրանքներ. ՀԿ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

«Թեժ» կիբերհարձակում. հաքերները եվրոպական սուպերմարկետների սառնարաններն ու սառցարանները վերածել են վառարանների
Alpha News / 38 minutes ago

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ | hetq.am
Infocom / 1 hour ago

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին
Aravot / 1 hour ago

Wizz Air-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում՝ ռումբի սպառնալիքի պատճառով | azatutyun.am
Infocom / 1 hour ago