Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Գեղարքունիքի մարզում. Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ և աղբոտվել՝ 246քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։ Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։ Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։Գեղարքունիքի մարզում. Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Նոյեմբերի 2-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

ԹՐԻՓՓ-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ
Armenian Business News (ABNews) / 3 hours ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ժամկետի շեղումներ. ինչ է կատարվում կաթնամթերքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ժամկետի շեղումներ. ինչ է կատարվում կաթնամթերքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Российские производители алюминиевой посуды обсудили сотрудничество с армянским бизнесом
Sputnik Armenia / 22 minutes ago

Բյուջե 2027. որքան կծախսեն, ինչի վրա կխնայեն և որքան պարտք կվերցնեն
Azatutyun / 43 minutes ago