Եվրոպայի յոթ երկրներում լայնածավալ կիբերհարձակում է իրականացվել առևտրային ցանցերի սառեցման համակարգերի դեմ։ Հարձակման հետևանքով տասնյակ խանութների սառնարաններում և սառցարաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 50 °C։ Առավել լուրջ վնասներ են կրել Բելգիայում և Լյուքսեմբուրգում գործող «Delhaize» ցանցի շուրջ 40 սուպերմարկետներ։ Նմանատիպ միջադեպեր են արձանագրվել նաև Շվեդիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների, Էստոնիայի և Ֆինլանդիայի խանութներում։ Ինչպես հայտնել է «Delhaize»-ի սառեցման համակարգերը սպասարկող «Sabcobel» ընկերության գլխավոր տնօրենը, մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են՝ վթարային կարգով ցանցից անջատելու կիբերհարձակման հետևանքով վտանգված սարքավորումները։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս կիբերհարձակման հետևում։ The post «Թեժ» կիբերհարձակում. հաքերները եվրոպական սուպերմարկետների սառնարաններն ու սառցարանները վերածել են վառարանների appeared first on Alphanews .