Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են: Այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես գալով ու երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով՝ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, իսկ Մարտին Պողոսյանը C ենթախմբում հանդես գալով՝ երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով՝ 23-րդն է: Մինչ այս ԱԱ-ում հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: —00—ԼԱ The post Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը appeared first on 24News .