«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին: «Նոյեմբերի 4-ին սպասվող ՀՖՖ արտահերթ ժողովին «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ներկա չի լինի երկու հիմնական պատճառով: Առաջին, ճիշտ է, ՀՖՖ-ն մեզ հրավեր է ուղարկել և պատշաճ կերպով պահպանել քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր գրված ու չգրված կանոնները, ինչի համար շնորհակալ ենք ՀՖՖ ղեկավարությանն ու նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանին, սակայն ՀՖՖ 29 ակումբների՝ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին մենք տեղեկացել ենք ֆուտբոլային մարդկանցից ու մամուլից: Փաստորեն, ՀՖՖ անդամ 34 ակումբներից, ինչքանով հասկանում ենք լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններից, միայն 4-ին չեն հրավիրել, ինչը համերաշխության, էթիկայի և պարզ մարդկային հարաբերությունների խախտում է: Մենք անգամ տեղյակ չենք, թե որ ակումբը կամ որ ակումբներն են նախաձեռնության հեղինակները: Եթե, այնուամենայնիվ, մենք մասնակցելու լինեինք արտահերթ ժողովին, ապա միանշանակ դեմ կքվեարկեինք առաջարկվող փոփոխություններին: Դրանք ֆուտբոլի մասին չեն, այլ հայոց լեզուն և մայրենին ստորադասելու և ոտնահարելու, օտարախոս և հայերենը անտեսող մարդու համար ճանապարհ բացելու: Այլ բացատրություն այս աղաղակող փոփոխություններին դժվար է գտնել: Մենք կարծում ենք, որ փոփոխություններն այնքան կոպտորեն են խախտում մայրենին և այնպիսի բացահայտ քաղաքական ու իշխանական միջամտություն են հայկական ֆուտբոլային կյանքին, որ ՀՖՖ ղեկավարությունն ու Գործկոմը պարզապես պետք է անտեսեին 29 ակումբների այս հակահայկական և հակաֆուտբոլային նախաձեռնությունը: Երկրորդ պատճառը, որ մենք որոշեցինք չմասնակցել արտահերթ այդ ժողովին, պայմանավորված է նրանով, որ ունենք ֆինանսական պարտավորություններ ՀՖՖ-ի առաջ: Մենք չենք վճարել երեք տարիների անդամավճարը և որոշել ենք միայն մեր ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո մասնակցել ՀՖՖ ժողովներին: Կրկնենք, սակայն, որ ՀՖՖ-ն մեզ պատշաճ կերպով հրավեր ուղարկել է: Մինչև տարեվերջ մենք կկատարենք մեր ֆինանսական պարտավորությունները և կմասնակցենք ՀՖՖ տարեկան ժողովին, որը նաև ընտրական է: Ունենք նաև լավ լուր. շաբաթներ առաջ մեր ակումբի չորս տարիների հիմնական ֆինանսավորողը՝ Ինեկոբանկը, հերթական՝ հինգերորդ տարեկան ֆինանսավորումն է հաստատել, ինչը նշանակում է, որ եկող՝ 2026-2027 մրցաշրջանում, մենք կկարողանանք խաղալ ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում: Շնորհակալություն Ինեկոբանկին, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մարզային, սահմանային ֆուտբոլին, որը կազմում է մեր տարեկան բյուջեի մոտ 40 տոկոսը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է նոյեմբերի 4-ին: «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
«Նոյեմբերի 4-ին սպասվող ՀՖՖ արտահերթ ժողովին «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ներկա չի լինի երկու հիմնական պատճառով: Առաջին, ճիշտ է, ՀՖՖ-ն մեզ հրավեր է ուղարկել և պատշաճ կերպով պահպանել քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր գրված ու չգրված կանոնները, ինչի համար շնորհակալ ենք ՀՖՖ ղեկավարությանն ու …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի հանրաքվեի դնել
Factor.am / 9 minutes ago

Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 minutes ago

Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
Factor.am / 25 minutes ago

Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 39 minutes ago
Related coverage

Արթուլ Ալեքսանյանը ամուսնանում է
Shant News / 32 minutes ago

Բացահայտվել է Լևանդովսկու Ռեալ չտեղափոխվելու անսպասելի պատճառը
168 Jham / 1 hour ago

Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը
Shant News / 1 hour ago

2036 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալել հավակնում են 7 երկիր
Sputnik Armenia / 1 hour ago