Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110%-ը, մինչդեռ ԵՄ-ի համար ընդունելի սահմանը համարվում է միայն 60%-ը․ գրում է Euronews -ը։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մտադիր է իր կառավարության հրաժարականն առաջարկել թագավոր Ֆիլիպին բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո։ Դե Վևերը նախատեսում է հանդիպում ունենալ թագավորի հետ երկուշաբթի։ Կառավարությունը պետք է կրճատի ծախսերը 10 միլիարդ եվրոյով՝ ԵՄ բյուջեի սահմանաչափերին համապատասխանելու համար։ Անցյալ տարվա բյուջեի դեֆիցիտը կազմել է 5%, մինչդեռ եվրոպական կանոնակարգերը թույլ են տալիս առավելագույնը 3%։ Բանակցությունների ձախողման պատճառով պետական պարտատոմսերի տոկոսադրույքները բարձրացել են, ինչը ստիպել է Բելգիային ավելի շատ վճարել իր պարտքային պարտավորությունների համար։ Եթե թագավորն ընդունի հրաժարականը, կհայտարարվեն նոր ընտրություններ։ Թագավորը կարող է նաև չընդունել հրաժարականը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բելգիայի կառավարությունը կարող է հրաժարական տալ բյուջեի շուրջ բանակցությունների խափանումից հետո
Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110%-ը, մինչդեռ ԵՄ-ի համար ընդունելի սահմանը համարվում է միայն 60%-ը․ գրում է Euronews-ը։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մտադիր է իր կառավարության հրաժարականն առաջարկել թագավոր Ֆիլիպին բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո։ Դե Վևերը նախատեսում է հանդիպում ունենալ թագավորի հետ երկուշաբթի։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար․ ՌԴ ԱԳՆ
ABC Media / 7 minutes ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
ABC Media / 52 minutes ago

Լիովին հասկանալի և նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով
ABC Media / 58 minutes ago

Մենք կկոտրենք Ամերիկայի եղջյուրները․ Իրան
ABC Media / 1 hour ago
Related coverage

БПЛА ВСУ атаковали здания провайдера "Лугаком" и Луганской телефонной компании - власти
Sputnik Armenia / 5 minutes ago

«Շատերը հրաժարվեցին հեռանալ». ՌԴ ՄԻՊ–ը՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության մասին
Sputnik Armenia / 5 minutes ago

Ձեզ ԱԱԾ-ից զանգում, արգելո՞ւմ են, որ քայլ անեք, միայն ընդդիմադիրներն են ձեր ուշադրության կենտրոնում
24TV / 24News / 6 minutes ago

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱ՛Ն, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔՆՆԻՉՆ ԱՌԱՋԻՆԸ ՔԵԶ Է ԱՍԵԼՈՒ՝ ՀԼԸ ԱՐԻ, ՄԵՋԻԴ ԵՐԿԱԹՆԵՐԸ ՈՐՏԵՂԻ՞Ց
168 Jham / 6 minutes ago