Ռուսաստանը պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը, սակայն այս թեման կարող է լինել շփումների օրակարգում, այդ թվում՝ Աստանայի հետ: Այս մասին, РИА Новости -ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմական կապեր ունի թյուրքական աշխարհի հետ։ Երկիրը թյուրքական ծագում ունեցող բազմաթիվ ժողովուրդների հայրենիքն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակույթը, լեզուները և ավանդույթները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ սա Թյուրքական պետությունների կազմակերպության հետ համագործակցությունը դարձնում է միջազգային համագործակցության տրամաբանական ուղի։ Պեսկովն ընդգծել է, որ դա պետք է ներառի ամբողջ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը, այլ ոչ թե միայն դրա առանձին կազմավորումների։ Հետևաբար, իհարկե, լիովին հասկանալի և նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը մասնակցի նման կազմակերպությանը , բացատրել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Ռուսաստանին տրամադրել դիտորդի կարգավիճակ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ)՝ նշելով, որ Մոսկվան պատմականորեն սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիովին հասկանալի և նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով
Ռուսաստանը պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը, սակայն այս թեման կարող է լինել շփումների օրակարգում, այդ թվում՝ Աստանայի հետ: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմական կապեր ունի թյուրքական աշխարհի հետ։ Երկիրը թյուրքական ծագում ունեցող բազմաթիվ ժողովուրդների հայրենիքն է, որոնցից յուրաքանչյուրն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Բելգիայի սուպերմարկետների ցանցի սառնարանները ենթարկվել են հաքերային հարձակման․ դրանցում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
ABC Media / 8 minutes ago

Ե՞րբ կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 22 minutes ago

#ՈւՂԻՂ. ԱԺ-ում ընթանում է պետական բյուջեի նախնական քննարկումը
ABC Media / 28 minutes ago

Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար․ ՌԴ ԱԳՆ
ABC Media / 53 minutes ago
Related coverage

Արիզոնան պատվել է հորդառատ անձրևներով․ ջրի հոսքերը հեղեղել են ճանապարհներն ու բնակելի թաղամասերը
Yerkir / 7 minutes ago

ՌԴ արգելքից հետո Հայաստանը ձկան ոչ մի խմբաքանակ չի արտահանել
Alpha News / 7 minutes ago

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում
168 Jham / 12 minutes ago

The authorities have no answers regarding TRIPP, while the security of Syunik is at risk.
Noyan Tapan TV / 12 minutes ago