Ալյոշկիում մարդասիրական առաքելության ընթացքում որևէ միջադեպ և լռության ռեժիմի խախտում չի եղել, ամեն ինչ անցել է բնականոն հունով, ընթանում է ճանապարհի ականազերծում։ Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան:Նրանց կշարունակեն օգնություն ցուցաբերել, յուրաքանչյուր ընտանիք մնում է վերահսկողության տակ: Ռուսաստանցի բուժաշխատողներն ուղեկցել են նաև այն անձանց, որոնք որոշել են մեկնել Ուկրաինա:Մարդասիրական առաքելությանը նախորդել են բարդ բանակցությունների և նախապատրաստման երկար ամիսներ:Կրեմլում արձանագրել են Ալյոշկիում մարդասիրական գործողության հաջողությունը և բոլոր մասնակից կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովայի ու Դմիտրի Լուբինեցի փոխգործակցության բարձր մակարդակը, սակայն առայժմ չեն դիտարկում այլ բնակավայրերում նմանատիպ գործողություններ իրականացնելու նպատակով կանոնավոր մարդասիրական դադարներ սահմանելու հնարավորությունը:ՌԴ–ի և Ուկրաինայի օմբուդսմանները սերտ համագործակցում են Ալյոշկիում. Պեսկով«Բարձր ենք գնահատում բոլոր կողմերի մասնակիցների միջև ձեռք բերված կոորդինացիայի մակարդակը... Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նմանատիպ ծրագրեր չկան, նման նախաձեռնություններ ևս չկան: Բայց, բնականաբար, յուրաքանչյուր առանձին դեպքում քաղաքացիների շահերը, նրանց անվտանգությունն ու հումանիտար ապահովումը առաջնային կլինեն»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով Մելանյա Թրամփի ներդրումը գործողությանն աջակցելու գործում:Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջողված էր անվանել Ալյոշկիում մարդասիրական առաքելությունը: Տարածաշրջան է հասցվել կենսական նշանակության օգնություն, տարհանվել է գրեթե 800 մարդ: Սպիտակ տան ղեկավարի տիկինը հույս է հայտնել, որ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները հիմք կդառնան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ամուր խաղաղության համար:Ալյոշկիում մարդասիրական առաքելության գոտում լռության ռեժիմն ավարտվել է: Այն գործում էր հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը:Ալյոշկիում ճանապարհի ականազերծման ժամանակ 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ սակրավոր. ԼանտրատովաԱլյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի դիմաց: Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների պատճառով քաղաքում բարդ հումանիտար իրավիճակ էր ստեղծվել: