Ռոբերտ Քոչարյանն իր անցած ուղով, անցնող 8 տարիներին, հակառակ բոլոր քաղաքական հետապնդումներին, որևէ վայրկյան չընկրկելով, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության՝ անցնող 5 տարիների գործունեությամբ մենք փաստել ենք, որ համազգային հարցերի, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե նոր Սահմանադրության ընդունման գործընթացին ընդդիմության դեմ արտահայտվելու դեպքում վերջինիս նկատմամբ հանրային ճնշում կարող է գեներացվել, Մանուկյանն այն որակել է որպես «պետական հեղաշրջման մասին հայտարարություն»։ «ՀՀ օրենսդրությամբ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել։ Համազգային և պետականությանն առնչվող հարցերում ընդդիմությունը չի պատրաստվում զիջումների գնալ կամ ենթարկվել իշխանության ճնշումներին»,- ասել է նա։ The post Համազգային հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համազգային հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Խաղաղության հարցում Ադրբեջանի վարքագիծը անկեղծ չէ․ Արամ Վարդևանյան
Alpha News / 15 minutes ago

Ֆլորիդայի Փալմ Բիչում ինքնաթիռի վթարի վայրից կտարհանեն մոտ 600 մարդու
Alpha News / 30 minutes ago

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումները շարունակվում են բնականոն ռեժիմով. «Գազպրոմ»
Alpha News / 45 minutes ago

Նոր Սահմանադրություն և Խաղաղության օրակարգ. Ի՞նչ է սպասվում ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 1 hour ago
Related coverage

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՃՆՇՈՒՄ Է ԳԵՆԵՐԱՑՎԵԼՈՒ, ՃՆՇՈՒՄՆ ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 17 minutes ago

Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
A1plus / 17 minutes ago

Ադրբեջանն ու հայ բնապահպանները․ ինչո՞ւ են համընկնում Ամուլսարի դեմ հնչող պահանջները
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Պատերազմի ժամանակ նախարար եք եղել, 100 մլն դոլար ա փոխանցվել Համահայկական հիմնդրամից, ու՞ր ա
24TV / 24News / 19 minutes ago