Խաղաղությունը պետք է լինի իրական, չպետք է լինի զիջումների հաշվին։ Հայ հասարակությունն արդեն առավել քան բավարար, մի բան էլ ավել, ողբերգական զիջումներ է ունեցել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հասարակությանը ներկայացրել են խաղաղության օրակարգ, սակայն այժմ պարզվում է, որ այդ գործընթացի վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան են։ «Տեսնելով Ադրբեջանի վարքագիծը՝ ես այնտեղ անկեղծություն չեմ տեսնում։ Խաղաղության օրակարգում շատ կարևոր է նաև դրան հավատալը, անկեղծորեն դրան հավատալը, փոխադարձությունը։ Ես դրանցից ոչ մեկը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ դեռևս մի պետություն, որը քսենոֆոբիայի մեջ թաթախված է, որը դեռևս Սաֆարովին փառաբանում է և որևէ մի ապրումակցման զգացում նույնիսկ Շաքիի դեպքերի վերաբերյալ չի հայտնել»,– ասել է Վարդևանյանը։ The post Խաղաղության հարցում Ադրբեջանի վարքագիծը անկեղծ չէ․ Արամ Վարդևանյան appeared first on Alphanews .