Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում բիզնես-ինքնաթիռի վթարի վայրից մոտ 600 մարդ կտարհանվի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է երրորդ վարչական շրջանի հանձնակատար Ջոել Ֆլորեսը։ «Այս պահին մեր առաջնահերթությունը վթարի վայրին հարակից տարածքից մարդկանց տարհանելն է։ Նրանք շուրջ 600-ն են։ Մենք պետք է համոզվենք, որ նրանք կունենան գիշերելու տեղ և սնունդ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆլորեսը։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակը X սոցիալական ցանցում։ Պաշտոնյայի խոսքով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ճանապարհին՝ Trailer Park-ի (շարժական տներ) միակ մուտքի մոտ։ Արդյունքում մուտքն արգելափակվել է։ Ֆլորեսը հավելել է, որ բոլոր բնակիչներին կտեղավորեն Փալմ Բիչ շրջանի երկու ապաստարաններում և անհրաժեշտ օգնություն կտրամադրեն նրանց։ Հիշեցնենք, որ Learjet 60 բիզնես-ինքնաթիռը կործանվել է Փալմ Բիչ շրջանում՝ Գրինեյքերս քաղաքի մերձակայքում։ Վթարի ժամանակ օդանավը դիպել է ծառին և վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Օդանավում եղել է 9 մարդ։ Նրանցից ոչ ոք չի փրկվել։ The post Ֆլորիդայի Փալմ Բիչում ինքնաթիռի վթարի վայրից կտարհանեն մոտ 600 մարդու appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆլորիդայի Փալմ Բիչում ինքնաթիռի վթարի վայրից կտարհանեն մոտ 600 մարդու

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

ՌԴ արգելքից հետո Հայաստանը ձկան ոչ մի խմբաքանակ չի արտահանել
Alpha News / 7 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 9 minutes ago

Հայաստանը՝ մոսկվացիների նոյեմբերյան տոների նախընտրելի ուղղությունների շարքում
Alpha News / 22 minutes ago

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 25 minutes ago
Related coverage

Արիզոնան պատվել է հորդառատ անձրևներով․ ջրի հոսքերը հեղեղել են ճանապարհներն ու բնակելի թաղամասերը
Yerkir / 7 minutes ago

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում
168 Jham / 12 minutes ago

The authorities have no answers regarding TRIPP, while the security of Syunik is at risk.
Noyan Tapan TV / 12 minutes ago

«Սևան» ազգային պարկի տարածքում 57 հացենի հատած անձը ձերբակալվել է
Aravot / 13 minutes ago