Փաստաբան Գոհար Մելոյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեփանավանցիներ. Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները: Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին: Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,- գրել է նա։ Տեսանյութը՝ հղմամբ։ —00—ՍՊ The post «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները appeared first on 24News .