Կարծում եմ՝ Արարատյան դաշտավայրում կարող է մշակվել շրջակա միջավայրի առողջության փորձնական ծրագիր։ Այն պետք է նախագծվի տեղական շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ՝ համապատասխան պետական մարմինների, գյուղատնտեսական արտադրողների, աշխատողների, բուժաշխատողների, գիտնականների և տարածաշրջանում արդեն գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ։