Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը , դասաժամի ընթացքում դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ․ գրում է Shamshyan.com -ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում ուսուցիչն ու աշակերտը ներկայացել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին․ Shamshyan.com

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Կուզեի` հայ կինն իրեն ավելի շատ սիրեր #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 8 hours ago

Երեք սերնդի մասնագիտական փորձը՝ մեկ արտադրանքում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 10 hours ago

Արցախի Մոխրաթաղ գյուղի պատմությունը
ABC Media / 10 hours ago

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ABC Media / 11 hours ago
Related coverage

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին
24TV / 24News / 8 hours ago

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
1in.am / 11 hours ago

Մահացած հայտնաբերված Տիգրանը հուլիսին կզորացրվեր․ ուսուցիչը մանրամասներ է պատմել նրա մասին
24TV / 24News / 16 hours ago