Երեկ մահացած հայտնաբեված զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ Տիգրանը հուլիսին պետք է զորացրվեր, այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց Սևանի N1 հիմնական դպրոցի ուսուցիչներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։ Ուսուցչի խոսքով, Տիգրանը դպրոցում աչքի է ընկել իր գիտելիքներով, վերլուծական մտածողությամբ և կարգապահությամբ. «Տիգրանը բացառիկ անհատականություն էր՝ օժտված խորը գիտելիքներով, մտքի ճկունությամբ, մաթեմատիկական բացառիկ հոտառությամբ և զարգացած տրամաբանությամբ։ Նա ուներ բանավիճելու մեծ հմտություն, կարողանում էր փաստարկված ներկայացնել իր տեսակետը, մտածել խորությամբ և հարցերին մոտենալ վերլուծական հայացքով։ Միևնույն ժամանակ նա օրինապահ, կարգապահ և օրինակելի աշակերտ էր»,- ասաց ուսուցիչը։ Տիգրանի ուսուցչի խոսքով, տղայի ընտանիքը աշխատող, հարգված ընտանիք է: Նրա խոսքով, Տիգրանը նույնիսկ զինվորական ծառայության ընթացքում արձակուրդի ժամանակ անպայման այցելում էր դպրոց. «Անգամ երբ արձակուրդ էր գալիս, առանց ծաղիկների մորը չէր այցելում, պարտադիր դպրոց էր մտնում, երբեք չի բողոքել իր ծառայությունից: Ոչնչի մասին չի պատմել»,- ասաց նա: Ուսուցչի խոսքով, Տիգրանը կյանքը սիրող, բազմաթիվ երազանքներ ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդ էր. «Մեր տղան սիրում էր կյանքն իր բոլոր դրսևորումներով, ուներ մեծ երազանքներ, լայն աշխարհընկալում և ապագայի հանդեպ անսահման հետաքրքրություն։ Նրա համեստ կերպարի մեջ թաքնված էր մի նուրբ, զգայուն ու ստեղծագործ հոգի՝ արվեստագետի, ծրագրավորողի, պատմաբանի և մաթեմատիկոսի հետաքրքրություններով ու ներաշխարհով։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ հայրենիքի հանդեպ խորը սեր, պատասխանատվության զգացում և նվիրում ուներ»,-պատմեց նա: Տիգրան Ստեփանյանի մասին 24News-ը զրուցել է նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանի հետ։ Նրա խոսքով, համայնքապետարանն էլ դեպքի մանրամասներին չի տիրապետում. «Մեծ ցավ է, մեր քաղաքի բնակիչ էր Տիգրանը, արտակարգ ընդունակությունների տեր երեխա, շատ լավ ընտանիք ուներ։ Երկու զավակ են, ինքը տան փոքրն էր, ավագ եղբայրն էլ է ծառայել։ Մեր քաղաքում իրենց ընտանիքն աչքի է ընկնում իր օրինակելիությամբ։ Դաստիարակված և օրինակելի տղա էր Տիգրանը, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել, մենք երբեք չենք լսել»,- ասաց Ղուկասյանը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։ Հասմիկ Անտոնյան —00—ՍՊ The post Մահացած հայտնաբերված Տիգրանը հուլիսին կզորացրվեր․ ուսուցիչը մանրամասներ է պատմել նրա մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մահացած հայտնաբերված Տիգրանը հուլիսին կզորացրվեր․ ուսուցիչը մանրամասներ է պատմել նրա մասին
Երեկ մահացած հայտնաբեված զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երկու մասնակից
24TV / 24News / 12 minutes ago

Ռուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում
24TV / 24News / 17 minutes ago

12 ժամ ջուր չի լինի. հասցեներ
24TV / 24News / 38 minutes ago

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին
24TV / 24News / 9 hours ago
Related coverage

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
1in.am / 12 hours ago

Թե ինչպես Փաշինյանին մի ուսուցիչ շատ կարեւոր դաս տվեց
Aravot / 14 hours ago

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին․ Shamshyan.com
ABC Media / 15 hours ago