Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը , դասաժամի ընթացքում դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ։ Հայտնում է Շամյանը։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ The post Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին appeared first on 24News .