Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, իսկ առնվազն 14-ը՝ վիրավորվել, հայտնել են իշխանությունները։ «Դնեպրում կայարանի վրա ռուսական հարձակման հետևանքով արդեն վիրավորվել է 14 մարդ, 13-ը հոսպիտալացվել են, նրանցից վեցը, այդ թվում` 11-ամյա տղա, գտնվում են ծանր վիճակում։ Բոլորը ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ 40-ամյա տղամարդու երկու ոտքն էլ անդամահատվել է», — Telegram-ում գրել է Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ «Ուկրզալիզնիցա» երկաթուղային ընկերությունն ավելի վաղ իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ ռեակտիվ ԱԹՍ-ն հարվածել է «հարթակներից մեկին, որտեղ այդ պահին գտնվում էր Դնեպր-Զապորոժիե գնացքը»: «Հարվածը տեղի է ունեցել տարհանման հրամանի արձակումից 13 րոպե անց։ Չնայած վտանգի աճին` կայարանում մարդիկ կային», — ասվում է հայտարարության մեջ։ Դնեպրի կայարանի վրա հարձակման հետ գրեթե միաժամանակ ռուսական ուժերը հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին սահմանակից Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքում գտնվող բազմահարկ շենքին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 19-ը, այդ թվում՝ երեխաներ։ Գրառումը Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Արտաքին ՔաղաքականությունՕրը՝ 60 վայրկյանում | 31.10.2026հոկտեմբերի 31 | 20:44
Akhaltskha.net / 5 hours ago

Էրդողանը Ստամբուլում ընդունել է Զելենսկուն
Akhaltskha.net / 6 hours ago

Canada aims to become EU’s first ‘associate member’ by June 2027: Carney
Akhaltskha.net / 6 hours ago

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
Akhaltskha.net / 7 hours ago
Related coverage

Ռուսթավիի ավտոբուսների մոնիտորներով 18+ ֆիլմ է ցուցադրվել
JNEWS / 8 hours ago

ხუთი ოპოზიციური პარტიის არაკონსტიტუციურად ცნობასთან დაკავშირებით, სასამართლო სხდომა განახლდა
JNEWS / 14 hours ago

Հոկտեմբերի 31-ի հորսկոպն ըստ կենդանակերպի նշանների
JNEWS / 18 hours ago

Վրաստանի Սահմանադրական դատարանում վերսկսվել է 5 ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու հայցի քննությունը
JNEWS / Oct 30