Բեռլինում ցույցի մասնակիցները պահանջում են կրթության և սոցիալական ոլորտի ֆինանսավորումն ավելացնել զենքի գնումների հաշվին, ինչպես նաև պահանջում են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։ ԶԼՄ-ների փախանցմամբ՝ ցուցարարները պաստառներով կոչ են անում՝ «Մերցը պետք է հեռանա», «Պատերազմի փոխարեն՝ միջոցներ սոցիալական ոլորտին», «Դեմ ենք կրճատումներին, ռասիզմին և սպառազինությունների ավելացմանը», «Միլիարդներ՝ կրթությանը, ոչ թե ռումբերին»։ «Մեր սերնդին ստիպում են պատերազմի մեջ մտնել»,- հանրահավաքի ընթացքում հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը։ Ցուցարարներից ոմանք եկել են խաղաղության աղավնու պատկերով դրոշներով, ինչպես նաև պաղեստինամետ պաստառներով։ Այս պահին Բեռլինում, երիտասարդական «Gen Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») նախաձեռնության կոչով կազմակերպված ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ։ Նախատեսված է եղել ավելի քան 10 հազար մասնակցություն։ Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Քյոլնում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում, երիտասարդների լայնածավալ ցույցերն ու բողոքի ակցիաները մեկնարկել են շաբաթ օրը՝ ավելի վաղ։ Գերմանիայի մայրաքաղաքում ցույցն անցկացվում է քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ։ Անվտանգությունն ապահովում է շուրջ 1500 ոստիկան։ https://cdn-storage-media.tass.ru/tass_media/2026/10/31/V/1793455835771744_VOi8KL7s.mp4
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բեռլինում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

AP․ Իրանի պատասխան հարվածների հետևանքով տարածաշրջանում ԱՄՆ-ի 26 օբյեկտ է վնասվել
Shant News / 15 minutes ago

Իրանը հայտարարել է հակառակորդի նոր թիրախների ցանկի նախապատրաստման մասին
Shant News / 35 minutes ago

Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
Shant News / 46 minutes ago

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին
Shant News / 52 minutes ago
Related coverage

Փաշինյանը չունի կարմիր գծեր, նա ունի միայն իշխանությունը պահելու խնդիր, և ամեն ինչ կանի՝ դուր գալու Ալիևին․ Սամվել Նիկոյան
168 Jham / 9 minutes ago

Սիրիան դիտարկում է «Մեքքայի պաշտպանական դաշինքին» միանալու հնարավորությունը
168 Jham / 13 minutes ago

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Иран обновит список вражеских целей, ответ не будет иметь географических рамок — Генштаб
Sputnik Armenia / 23 minutes ago