Ֆրանսիայի ավագ դասարանի աշակերտներն արձակուրդներից հետո մտադիր են վերսկսել բողոքի ակցիաները։ Այս մասին հայտարարել է աշակերտական արհմիության համանախագահ Մարիուս Մենիլը․ գրում է РИА Новости -ն։ Երեքշաբթի օրվանից կլինեն նոր շրջափակումներ (դպրոցների)։ Քանի դեռ մեզ չեն լսում, ակցիաները շարունակվելու են։ Եթե իշխանության ներկայացուցիչները մեր հարցերին չտան գոհացնող ու սպառիչ պատասխան, կշարունակենք ակցիաները, ու բողոքի շարժումը կշարունակվի էլ ավելի մեծ թափով՝ տևելով մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս ,- ասել է նա։ Մենիլը նշել է, որ երկուշաբթի օրն արհմիության անդամ ավագ դպրոցականները հետագա գործողությունների վերաբերյալ ժողովներ կանցկացնեն։ Նրա խոսքով՝ աշակերտները դասերի չեն գնա այնքան ժամանակ, մինչև որ իրենց պահանջների կատարման վերաբերյալ երաշխիք չստանան։ Հիշեցնենք , որ աշակերտները բողոքում են ուսումնական ծանրաբեռնված ծրագրից, դպրոցների վատ վիճակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի այլ հիմնախնդիրներից։ Նշենք նաև, որ դպրոցականների ցույցերը վերաճել ու դարձել են համազգային․ ֆրանսիացիներն այժմ դժգոհում են ոչ միայն կրթության որակից, այլև գնաճից ու սոցիալական բնույթի այլ հարցերից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայի դպրոցականները մտադիր են վերսկսել ցույցերը
Ֆրանսիայի ավագ դասարանի աշակերտներն արձակուրդներից հետո մտադիր են վերսկսել բողոքի ակցիաները։ Այս մասին հայտարարել է աշակերտական արհմիության համանախագահ Մարիուս Մենիլը․ գրում է РИА Новости-ն։ «Երեքշաբթի օրվանից կլինեն նոր շրջափակումներ (դպրոցների)։ Քանի դեռ մեզ չեն լսում, ակցիաները շարունակվելու են։ Եթե իշխանության ներկայացուցիչները մեր հարցերին չտան գոհացնող ու սպառիչ պատասխան, կշարունակենք ակցիաները, ու բողոքի շարժումը կշարունակվի էլ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Каждый должен знать своё место кому это сказал Алиев? #abcmedia #давайподумаем
ABC Media / 32 minutes ago

Մեծադիր «անձնագրեր»` Հանրապետության հրապարակում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago

Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի
ABC Media / 1 hour ago

Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքումը մոտ է․ Թրամփ
ABC Media / 1 hour ago
Related coverage

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են սկսվել․ ուսանողները սպառնացել են արգելափակել բուհերն ու լիցեյները
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Վտանգի զգացումը շարունակում է ուղեկցել. բացասականի հուզական էֆեկտն է. հոգեբան
Pastinfo / 17 minutes ago

Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկները քննարկելու համար
Shant News / 21 minutes ago

Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ Թրամփ
24TV / 24News / 21 minutes ago