ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքումը մոտ է։ Այս մասին նա ասել է The Benny Show փոդքասթի ընթացքում․ գրում է rbc.ru -ն։ Կարծում եմ՝ շատ մոտ ենք համաձայնագիր կնքելուն․ նման բան ես նախկինում չեմ ասել։ Երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև ահռելի ատելություն կար, բայց այժմ, կարծում եմ, շանսերը մեծ են այդ հարցը կարգավորելու համար ,- ասել է Թրամփը։