Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցորդուհին ոստիկաններին հայտնել է, որ քիչ անց նա նկատել է, որ նշված ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Մոտենալով ուղևորին՝ վերցրել է ալկոհոլի տարան, ինչից հետո վերջինս սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա ձեռքով դիպել է նրա ոտքին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ուղևորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Պատա Մ․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Մ․-ն աշխատում է «Wizz Air» ավիաընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի։ –00—ՅՄ The post Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ
24TV / 24News / 10 minutes ago

«Շերեմետևո» օդանավակայանի մոտ ԱԹՍ-ի բեկորներն են ընկել, հրդեհ է սկսվել
24TV / 24News / 22 minutes ago

Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները
24TV / 24News / 40 minutes ago

Բահրեյնի արտգործնախարարին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Գերմանացին թալանել է ռուսին. խոշոր չափերի գողություն՝ «Զվարթնոց»-ում
Yerkir / 8 minutes ago

Украина не готова к уступкам
Pastinfo / 8 minutes ago

"Change of regime is coming in Iran" - Vahe Gasparyan
Noyan Tapan TV / 10 minutes ago

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago