Նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Քաջայր Նիկողոսյանը։ ՆԳՆ նախնական տվյալներով՝ համայնքն ունի 30,662 ընտրող։ Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա սկսել է պաշտոնավարել 2021-ից։ Նիկողոսյանը նաև ՔՊ-ի Սպիտակի տարածքային խորհրդի նախագահն է։ Նիկողոսյանի վերաբերյալ ամենաշատ քննարկված պատմություններից մեկը 2025-ի նարդու առաջնությունն է։ Համայնքապետարանը կազմակերպել էր «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ» նարդու մրցաշարը, որին Նիկողոսյանն ինքն էլ մասնակցել էր, գրավել երրորդ տեղը և համայնքային բյուջեից ստացել 90 հազար դրամ մրցանակ։ Հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակը գնահատեց որպես շահերի բախում, և Նիկողոսյանը գումարը վերադարձրեց համայնքի բյուջե։ Դրանից առաջ՝ 2024-ին, «Ազատությունը» գրել էր, որ Նիկողոսյանը Սպիտակի օրվա առթիվ իրեն և համայնքապետարանի ևս 9 աշխատակցի պարգևատրել է ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Նրա ընտանիքի հետ կապված ևս մեկ լայնորեն լուսաբանված պատմություն վերաբերում է որդուն՝ Գոռ Նիկողոսյանին։ Վերջինս 2024 թվականին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և թեթև մարմնական վնաս պատճառելու համար։ Դեպքից հետո Գոռ Նիկողոսյանը նշանակվել էր «Հայփոստ»-ի Սպիտակի բաժանմունքի տնօրեն։ Բացի այդ, վերջերս Factor TV- ն գրել է Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակման շուրջ հնարավոր քաղաքական միջամտության մասին։ Մրցույթում մասնակցած Գոհար Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ ինքը մյուս թեկնածուից ավելի լավ արդյունք է ցույց տվել, սակայն համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը տնօրեն է նշանակել Անի Աբրահամյանին՝ դա, ըստ դիմումատուի, կապելով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հնարավոր միջամտության, ինչպես նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի աջակցության հետ։ Նյութում նաև ներկայացվում է, որ նշանակված թեկնածուն ճիշտ է պատասխանել հինգ հարցից երեքին, իսկ չնշանակվածը՝ բոլոր հինգին, սակայն երկուսն էլ հաղթահարել են մրցութային փուլը։ Համայնքապետարանը չի հիմնավորել, թե ինչ չափանիշով է վերջնական ընտրությունը կատարվել, իսկ Քննչական կոմիտեն հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից այս դեպքով հանցագործության մասին հաղորդում չի ստացել։ Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
Factor.am / 11 minutes ago

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Factor.am / 21 minutes ago

Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Factor.am / 34 minutes ago

Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Factor.am / 48 minutes ago
Related coverage

Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով․ Յոլյան
ABC Media / 11 minutes ago

Ruling party asks opposition to support constitutional referendum
CivilNet / 11 minutes ago

«Կանգնած եմ անդունդի առջև»․ Դեդ Հասանի ազգական «օրենքով գողը» դատարանում հանդես է եկել վերջին խոսքով
Pastinfo / 11 minutes ago

Լուրեր 21:00 | Ինչպե՞ս է փոխվել ՀՀ ապրանքային շուկան վերջին տարիներին․ ԱԺ-ում թվեր են ներկայացրել
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago