Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրության նախագծի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ։ Խորհրդի նիստի ավարտից հետո Մարուքյանը Factor TV -ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում պահանջել է փաստաթուղթը, սակայն այն չի ներկայացվել։ «Այս պահին այդ տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ, չկա տեքստը»,- հայտարարեց Մարուքյանը։ Նրա խոսքով՝ քանի որ նախագիծը մշակում է Արդարադատության նախարարությունը, այն պետք է ներկայացվի խորհրդին՝ անդամների առաջարկներն ու դիտողությունները քննարկելու համար։ Մարուքյանը կարծում է, որ մինչև նոյեմբերի կեսին նախատեսվող տեքստի հրապարակումը խորհուրդը պետք է ավելի ինտենսիվ նիստեր հրավիրի։ Անդրադառնալով նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Մարուքյանն ընդգծեց, որ իրենք առաջին իսկ օրվանից դեմ են եղել դրան։ Միաժամանակ նշեց, որ իր օրակարգում է նաև սուպերվարչապետական համակարգի վերացումը։ Նիստում քննարկվել է դատական իշխանությանը վերաբերող գլուխը, այդ թվում՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան